Հասարակություն

Ճակատենցիների հումորի զգացումն ու իրականությունը

Ալիսա Գևորգյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

 

«Գյուղում մնացել են պառավներն ու էլեկտրիկը»,-Ճակատենցիների այս կատակն, ըստ էության, հեռու չէ իրականությունից: Սյունիքի մարզի այս համայնքում արդեն վեց տարի նորածնի ճիչ չեն լսել: Աշխատանքի բացակայության պատճառով շատերը հեռանում են գյուղից: Խնդիրներով լի մեր համայնքներին է նվիրված «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձը:

Մարզկենտրոնից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղը, որտեղ նորածին երեխայի ճիչ վերջին անգմա լսել են վեց տարի առաջ: «Դպրոցում չորս տարի է արդեն առաջին դասարանի դռները չեն բացվել»,-ասում է Ճակատենի համայնքապետ Արծրունի Հարությունյանն ու ի պտասխան մեր զարմացնքին հավելում ՝ «Երեխաներ կա՞ն, որ դպրոց հաճախեն»:

Ճակատենում այսօր 144 մարդ է ապրում, համայնքն ունի  45 տնտեսություն: «Նախկին աշխույժությունից գյուղում ոչինչ չի մնացել: Հարսանիքի ու ծնունդների փոխարեն միայն թաղումներն են անպակաս»,-դժգոհում են գյուղի բնակիչները:

«Գյուղը ծերանոց է դարձել»,-ասում է համայնքի տարեցներից Անիչկա սարուխանյանն ու մայրաքաղաքից ժամանած լրագրողի հետ հանդիպման առիթն օգտագործելով, ի լուր աշխարհի պատմում ծերացող ու դատարկվող Ճակատենի դարդ ու ցավի մասին:

«Գյուղում մնացել են պառավներն ու էլեկտրիկը»,-կատակում է համայնքի նախկին բնակիչներից մեկը, ում համար Ճակատենն այսօր ծառայում է միայն որպես ամառանոց: Մի քանի ամիս երեխաներն այստեղ մաքուր օդ են շնչում, մաքուր սնունդ օգտագործում: Հրաշք բնություն է, բայց ապրելու համար այդ բնությունն, ավաղ, այսօր շատ քիչ է», -ասում է զրուցակիցս:

Ցուցադրել ավելի
Back to top button