Հասարակություն

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությամբ գնումների ոլորտում հետընթա՞ց է գրանցվելու. պատկան մարմինները պատասխան չունեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ցանկություն հայտնելով անդամակցել ԵՏՄ-ին, Հայաստանը գնումների ոլորտում հետընթաց է գրանցելու,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Թրասնփարենսի ինթերնեյշնլ» կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը: Նա նաև նշել է, որ Գնումների աջակցման կենտրոնը սկսել է  ոչ թափանցիկ աշխատել, բերել է մի շարք փաստարկներ: «Ռադիոլուրն» այսօր ողջ օրվա ընթացքում փորձում էր  ստանալ նաև Գնումների աջակցման կենտրոնի տեսակետը, սակայն, օրվա երկորրդ կեսին կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանն իր լրատվական ծառայության աշխատակցի միջոցով մեզ  փոխանցել է, որ ոչինչ չունի ասելու և հորդորել է դիմել ֆինանսների նախարարությանը:

 

 

Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ երկին է, որի գնումների համակարգի օրենսդրությունը համապատասխանում է ԵՄ գնումների համակարգի պահանջներին: Դեպի Եվրասիական տնտեսական միություն գնացող մեր երկրին այս ոլորտում հետընթաց է սպասվում, — սա «Թրասնփարենսի ինթերնեյշնլ» կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի դիտարկումն է:

«Վեկտորը փոխում ենք և գնում ենք դեպի ՌԴ, Ղազախստան, Բելառուս, որոնց օրեսնդրական կատարելության աստիճանն ավելի ցածր է, ինչը հետընթաց է, ավելին ասեմ, ըստ էության, այլ հավասար դեպքերում հիմք է ընդունվում, ՌԴ օրենքը, իմ կարծիքով, ակնհայտ է, որ գնումների դեպքում էլ դա տեղի կունենա»:

Մեկ անձից կատարվող գնումներն ամենառիսկայինն են, ասում է «Թրասնփարենսի ինթերնեյշնլ» կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը՝ հիմնավորելով թվերով, եթե 2011-2013թթ մեկ անձից կատարվող գնումները շուրջ 65 տոկոս էին կազմում, ապա այս տարվա անցած վեց ամիսների տվայլներով,մեկ անձից կատարվող գոնւմները կազմում են 55 տոկոս՝ շուրջ տասը հազար պայմանագիր է եղել, սակայն, վերջին թարմացումները կայքէջում սեպտեմբեր ամսով ավարտվում են:

«Այնինչ օրենքի պահանջ է, որ տասնօրյա ժամկետում դրանք պետք է թարմացվեն: Չեմ զարմանա, որ դեկտեմբերին տեսնենք ահակին ավելացումներ, որը օրենքի տարրը կխախտվի, բայց եթե որևէ մեկը ուսումնասիրի 2014թ դեկտեմբերը, նա այդ բացթողումը չի նկատի»:

Նախորդ կառավարությունը գոնե փորձում էր թափանցիկության կետով ինչ որ առումով ֆոն ստեղծել, ներկա կառավարությունը երևի թե այնքան էլ չի կարևորում հանրության հանդեպ հաշվետվությունը, կրկին փորձագետի դիտարկումն է:

Բողոքների լսումների վերաբերյալ տեղեկատվությունը նախկինում էր հանրությանը մատչելի, այժմ սակայն, ամեն ինչ փոխվել է:

Նյութի օբյեկտիվությունը պահելու և մյուս կողմին արտահայտվելու հնարավորություն ընձեռելու ակնկալիքով «Ռադիոլուր»-ն այսօր ողջ օրվա ընթացքում փորձում էր  ստանալ   նաև  Գնումների աջակցման կենտրոնի տեսակետը, սակայն, օրվա երկրորդ կեսին կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանն իր լրատվական ծառայության աշխատակցի միջոցով մեր փոխանցեց, որ ոչինչ չունի ասելու և հորդորեց դիմել ֆինանսների նախարարությանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button