Միջազգային

Կիևը մտադիր է չեղյալ հայտարարել Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը

Այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի նախաձեռնությամբ անցկացվում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ. Կիևը մտադիր է չեղյալ հայտարարել Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ից: Երեկ Պորոշենկոն հանդես էր եկել հեռուստաուղերձով, որում նշել էր, որ թեև երկրի արևելքի հակամարտության լուծման գերակա ուղին  խաղաղ բանակցություններն են, սակայն այսօրվա նիստում քննարկվելու է նաև Ուկրաինայի պաշտպանունակության բարձրացման հարցը:ՙՄենք կբարձրացնենք մեր պաշտպանունակությունը, քանի որ իրադարձությունները կարող են զարգանալ մեր ցանկություններին հակառակ՚, ասել է Ուկրաինայի նախագահը: Ինչպես հայտնել էինք, կիրակի Դոնբասում կայացել են ընտրություններ, որոնց արդյունքները ճանաչել է Մոսկվան,  սուր քննադատության են ենթարկել Կիևը, Եվրամիությունն ու Նահանգները:

Ցուցադրել ավելի
Back to top button