Ինչպես ճիշտ ապահովագրել մեքենան. մասնագետի խորհուրդն ու վարորդների դժգոհությունը


Արմինե Գեւորգյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Եթե ցանկանում եք, որ ԱՊՊԱ պայմանագիրը պատշաճ սպասարկվի ապահովագրական ընկերության կողմից, պետք է սպառողները մի քանի հանգամանքի վրա ուշադրություն դարձնեն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի իրավաբանական ծառայության բաժնի պետ Սամվել Աղախանյանը:
Նա վարորդներին խորհորդ է տալիս ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս նախ ուշադրության դարձնել, թե ինչ փաստաթուղթ է տրամադրվում որպես պայմանագիր, ուշադիր լինեն, որ ստորագրված լինի ապահովագրական ընկերությունը ներկայացող անձի կողմից:
Գևորգ Ղուկասյանը հորդորում է. եթե սահմանված 35 րոպե ժամկետում (Երևան քաղաքի մասին է խոսքը) ԱՊՊԱ ներկայացուցիչը ուշանում է, ապա վարորդները պարտավոր չեն սպասել նրան, բայց անպայման պետք է արձանագրեն վթարը, որպեսզի փոխհատուցում լինի կամ զանգահարեն ճանապարհային ոստիկանություն։
Իսկ վարորդները դժգոհում են ոչ միայն ապահովագրական գործակալի դեպքի վայր ուշացումից, այլեւ փոխահուցումից, որը չի ծածկում վնասի իրական չափը։