Եղանակի սխալ կանխատեսումը հերթական հարվածը հասցրեց գյուղացուն


լրացված ժամը 17: 14-ին
Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Նոյեմբերի երկուսի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում: Արդյունքում լեռնային և նախալեռնային որոշ տարածքներում դիտվեց ձյուն: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում այսօր ձյուն է տեղում, և կանխատեսումների համաձայն՝ արդեն օրվա երկրորդ կեսին հանրապետության զգալի շրջաններում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ: Մայրաքաղաքի առանձին հատվածներում և Արարատյան դաշտում հավանական է, որ նույնպես կնկատվի թույլ ձյուն: Առաջիկա գիշերը տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով:
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հիմնավորումն ու փաստարկը, համաձայն որի պատգամավորը հակադրվում է ԱԻՆ հիդոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի աշխատակցի տեսակետին: Լյովա Խաչատրյանը, խոսելով եղանակային կանխատեսումների ճշգրտության և գյուղատնտեսական տնտեսությունների միջև համագործակցության մասին, նկատել է, որ երկու ոլորտները ուղիղ կապ ունեն միմյանց հետ, և հիդրոմետ ծառայության յուրաքանչյուր վիրիպում գյուղատնտեսության ոլորտին գումարային կորուստներով է սպառնում:
«Գյուղացիները, որ պետք է ժամանակին հավաքեին իրենց բերքը, ու ըստ պահանջարկի վաճառեր: Մեկ ամիս շուտ, մի օրվա մեջ հավաքեց թափեց: Լեռնային, նախալեռնային շրջաններում կաղամբը, գոնգեղը մեկ ամիս շուտ հավաքեցին: Տաք եղանակներին պահելու հնարավորույթուն չունեն: Ո՞վ է պատասխան տալու: Միգուցե՞ դա է պատճառը, որ ԱԻՆ-ի բյուջեն այս տարի 33-34 տոկոս ավելացնելու ենք»:
«Ով է պատասխան տալու գյուղացուն, իր արտադրած ու մշակած բերքի վնասի համար»,-հռետորական հարցադրմամբ էլ իր հիմանավորումը եզրափակեց ԱԺ պատգամավորը: