Քաղաքական

ԵՄ- ն 2014- ին Հայաստանին կտրամադրի 19 մլն եվրո ՓՄՁ եւ մարդու իրավունքների համար

«ԵՄ-ն և Հայաստանը հաստատակամ են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուղղությամբ: Մենք աջակցում ենք Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերը եւ կշարունակենք քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները»,- հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանտ հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպման արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի մեկնարկի մասին:  Փաստաթղթով հստակեցվում են 2014-2017 թվականների ընթացքում ԵՄ- Հայաստան համագործակցության ռազմավարական նպատակներն ու առաջնահերթ ուղղությունները: Բարեփոխումները կիրականացվեն երեք առաջնահերթ ոլորտներում` մասնավոր հատվածում, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտներում: Հավելյալ աջակցություն կտրամադրվի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության արդիականացմանը:

Առաջին ծրարով  2014թ-ի ընթացում Հայաստանը կստանա 19 միլիոն եվրո` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար: Օժանդակությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության շրջանակներում:

Փոքր ու միջին գործարարներին տրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը, կավելացնի Հայաստանի տնտեսական մրցունակությունը:

Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նոր ծրագիրն էլ կօգնի բարելավել օրենսդրությունը` ազատ ընտրությունների, կտտանքների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության եւ երեխաների պաշտպանության ոլորտներում:

Ցուցադրել ավելի
Back to top button