Գերմանիան կրկին ծաղրում է Թուրքիային


Գերմանիայի և Թուրքիայի միջև հասունանում է նոր դիվանագիտական սկանդալ, Անկարայում այդ երկրի դեսպան Էբերհարդ Պոլին կանչել են արտգործնախարարություն և բողոքի նոտա հանձնել: Դոյչե Վելլեն հայտնում է, որ գերմանական դպրոցների հասարակագիտության դասագրքերում ծաղրանկար է հայտնվել, որում պատկերված է Էրդողան գրությամբ շան բուն: Ծաղրանկարի տակ գրված է. թուրքերը Գերմանիայում՝ հաջողության պատմություն:
Թուրքիայի արտգործնախարարությունը անընդունելի է համարում թուրքական պետությանը, անձամբ նախագահ Էրդողանին վիրավորող ծաղրանկարի առկայությունը դասագրքերում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ծաղրանկարի առկայությունը խոսում է գերմանական պետությունում խտրականության աճի մասին:
Հատկանշական է, որ այս ծաղրանկարն առաջին անգամ չէ, որ տպագրվում է. 2011 թվականին այն հայտնվել էր Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում: