«Արեւի մարդիկ»-ը, Բեթթին ու նրա մանկության երազանքը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Մանկական եվրատեսիլ 2014 մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին՝ Մալթայում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Միասին» խորագրի ներքո: Մասնակից պետությունները 16-ն են: Հայաստանը եվրատեսիլին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով: Փոքրիկ երգչուհին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Եվրատեսիլին մասնակցելու ցանկությունը գալիս է դեռ մանկուց, հաջորդ երազանքը՝ հաղթանակն է:
«Մանկական եվրատեսիլ-2014»-ին Հայաստանը կներկայացնի 11-ամյա Բեթթին իր «Արևի մարդիկ» երգով: Էլիզաբեթ Դանիելյանը՝ նույն ինքը Բեթթին առաջին անգամ չէ, որ փորձում է հայնվել եվրատեսիլյան բեմում: Եթե մրցույթի հայաստանյան ընտրությանը Բեթթին նախորդ տարի զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, ապա այս տարի նա ներկայացավ անհատական երգով և շահեց Հայաստանը մանկական եվրատեսիլում ներկայացնելու ուղագիրը: Եվրատեսիլին մասնակցելն ի դեպ Բեթթիի 1-ին երազանքն էր, նրա հաջորդ երազանքը՝ հաղթանակն է:
Ի դեպ՝ արդեն պատրաստ է նաև երգի տեսահոլովակը, որը նկարահանել է հենց Բեթթին՝ սելֆի վիդեոյի տարբերակով: Մեկ շաբաթվա ընթացքում այս տեսահոլովակը հավաքել է ավելի քանի 50.000 դիտում: Բեթթիի եվրատեսիլյան կատարումից մեծ սպասելիքներ ունի նաև Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Եվ իսկապես՝ արևի նման պայծառ Բեթթին բավականին դրական լիցքերիով պատրաստվում մեկնել Մալթա և այսօր էլ մեծ սիրով մի հատված կատարեց իր երգից: