Ավտոճանապարհներն արդեն անցանելի են. ԱԻՆ- ը հայտնում է արգելափակված մեքենաների մասին


Այսօր ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Բերդ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, հայտնում են ԱԻՆ ից։
Այս պահին ձյուն է տեղում Սյունիքի մարզում և Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
Արագածոտնի մարզի Արագած, Լոռու մարզի Մարգահովիտ և Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ավելի վաղ ԱԻՆ- ում ստացված ահազանգերը ցույց են տվել, որ եղանակի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։
Այսպես՝ ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ծաղկահովիտ ավտոճանապարհին՝ Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 29 ԼՏ 732 պետհամարանիշով ավտոմեքենան:
Ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Զորակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 45 SU 600 և «ԱՄՄ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 27 UU 423 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18.55-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ Ծիլքար գյուղի մոտակայքից դուրս են բերել 12 ավտոմեքենա:
Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման և մշակման աշխատանքներ:
Ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.10-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 21 տրանսպորտային միջոց:
Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման և մշակման աշխատանքներ: