Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումները


Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատասխան հանդիպումները: A խմբի առաջատարներ «Ատլետիկոն» և «Օլիմպիակոսն» այս անգամ կլինեն հյուրնկալվողի դերում: Իսպանիայի չեմպիոն «Ատլետիկոն» մրցակցի հարկի տակ ուժերը կչափի շվեդական «Մալմոյի» հետ, իսկ հունական «Օլիմպիակոսն» էլ կփորձի հաղթահարել «Յուվեթուսի» արգելքը։
B խմբում չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Լիվերպուլին», «Բազելն» էլ իր հերթին դաշտի տիրոջ կարգավիճակով կընդունի «Լյուդոգորեցին»։
C խմբում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կհյուրնկալի Լիվերկուզենի «Բայերին»։ Հաղթանակի դեպքում ռուսական ակումբը կշրջանցի «Բայերին» և հնարավորություն կստանա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում «Բենֆիկան» ուժերը կչափի «Մոնակոյի» հետ:
Հայ ֆուտբոլասերի համար խաղային օրվա գլխավոր խաղն անկասկած D խմբի Բորուսիա- Գալաթասարայ դիմակայությունն է: Թուրքիայում կայացած այս թիմերի մրցավեճում Հերնիխ Մխիթարյանը լավագույններից մեկն էր և պատասխան խաղում էլ նրանից դիտարժան ֆուտբոլ ենք ակնկալում: Այս խմբի և խաղային օրվա վերջին խաղում հարաբերությունները կպարզեն «Արսենալն» ու «Անդերլեխտը»։ Բացառությամբ Զենիթ- Լիվերպուլ խաղի, որը կսկսվի ժամը 20- ի՝ մյուս բոլոր հանդիպումները կսկսվեն 22:45-ին։