ԱԷԿ- ի կառուցման պայմանագիրը՝ մինչեւ տարեվերջ


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի գործարկման ժամկետը երկարացվելու է մինչեւ 2026 թվականը եւ նույնը ժամանակահատվածում էլ նախատեսվում է նոր էներգաբլոկի կառուցումը, այսօր ԱԺ հանձնաժողովներում 2015- ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է էներգետիկայի եւ բնականա պաշարների փոխնախարար Արամ Սիոմոյանը։ Պայմանագիրը «Ռոսատոմի» հետ նախատեսվում է ստորագրել մինչեւ տարեվերջ։
Փոխնախարարը նաեւ նշել է, որ էներգետիկ ոլորտում հիմնական ծրագրերն իրականացվելու են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցների հաշվին։
Երեք խոշոր վարկերը նախատեսվում է ստանալ Համաշխարհային, Ասիական եւ Գերմանիայի զարգացման բանկերից:
Ի դեպ՝ գերմանական վարկով նախատեսվում է սկսել Հայաստան-Վրաստան 400կվ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: