Տնտեսական

ԱԷԿ- ի կառուցման պայմանագիրը՝ մինչեւ տարեվերջ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի գործարկման ժամկետը երկարացվելու է մինչեւ 2026 թվականը եւ նույնը ժամանակահատվածում էլ նախատեսվում է նոր էներգաբլոկի կառուցումը, այսօր ԱԺ հանձնաժողովներում 2015- ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է էներգետիկայի եւ բնականա պաշարների փոխնախարար Արամ Սիոմոյանը։ Պայմանագիրը «Ռոսատոմի» հետ նախատեսվում է ստորագրել մինչեւ տարեվերջ։

Փոխնախարարը նաեւ նշել է, որ էներգետիկ ոլորտում հիմնական ծրագրերն իրականացվելու են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցների հաշվին։

Երեք խոշոր վարկերը նախատեսվում է ստանալ Համաշխարհային, Ասիական եւ  Գերմանիայի զարգացման բանկերից:

Ի դեպ՝ գերմանական վարկով նախատեսվում է սկսել Հայաստան-Վրաստան 400կվ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button