Միջազգային

Ստամբուլի ափամերձ ջրերում կործանվել է Աֆրիկայից ապօրինի միգրանտների տեղափոխող նավ

Ստամբուլի ափամերձ ջրերում այսօր առավոտյան  կործանվել է Աֆրիկայից ապօրինի միգրանտների տեղափոխող նավ: Զոհվել է առ նվազն 24, անհետ կորել 10 մարդ:  Հյուրիեթի հաղորդմամբ, 5 ուղևորի հաջողվել է փրկել, նավում եղել է 30-ից 40 մարդ՝ հիմնականում՝ երեխաներ: Նրանք ցանկանում էին Ռումինիայով անցնել Հին աշխարհամաս: Կենդանի մնացած աֆրիկացիներին գտնելու նպատակով ծով են դուրս եկել փրկարարական նավակներ, գործի են դրվել ուղղաթիռներ:

Ցուցադրել ավելի
Back to top button