Քաղաքական

Ջեյմս Ուորլիք. ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն ունեն բանակցային ճանապարհով դադարեցնել հակամարտությունը

«Հայաստանի եւ Ադրբեջանի  նախագահները ցանկություն ունեն բանակցային ճանապարհով դադարեցնել հակամարտությունը: Նրանք իրար հստակ ակնարկեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, եկել է ժամանակը, երբ ադրբեջանցի և հայ ժողովուրդների թշնամանքն իր տեղը զիջի համագործակցության նոր շրջանին»,- report.az –ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպմանը:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ նախագահների հանդիպումները նպաստում են նաև իրավիճակի կայունացմանը հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում:  «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ ժամանակն է խաղաղության համաձայագիր պատրաստելու համար: Հուսով եմ, որ կողմերը լրջորեն կքննարկեն այդ քայլը: Նա նաև առաջարկել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են խաղաղության հիմք դնել»:

Ուորլիքը ողջունել է Փարիզում կայացած հանդիպման ընթացքում անհետ կորածների տվյալները փոխանակմանն ուղղված համաձայնության ձեռքբերումը՝ կողմերին կոչ անելով  միջոցներ ձեռնարկել փոխվստահությունն ամրապնդելու համար:

Back to top button