Հասարակություն

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը

Նոյեմբերի 1-ին Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարված Ֆրանսիայի հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում կատարվել է նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը: Հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Առաջադրված թեկնածուների եռանուն ցանկից հիսունչորս թեմական պատգամավորներից ներկա քառասունչորսը քվեների մեծամասնությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընտրության արդյունքների հաստատումից հետո Վահան Սրբազանը կստանձնի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button