Հասարակություն

Սիսիանի ԲԿ-ում հղի կին է մահացել

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Անդրանիկի Դավթյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար Սուրեն Վարդանյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կինը հիվանդանոց է ընդունվել հոկտեմբերի 24-ին, նրա երկրորդ հղիությունն է եղել, 24-շաբաթական հղիություն է ունեցել, ասել է թե 6 ամսական, և այդ ամբողջ ընթացքում գտնվել է հսկողության տակ:

Սուրեն Վարդանյանը նշել է նաև, որ, ըստ հարազատների, կնոջ մոտ հիվանդանոց ընդունվելուց 10 օր առաջ գրիպոզ վիճակ է եղել, սակայն նա այդ ընթացքում չի դիմել բժիշկներին:

Հիվանդանոց ընդունվելու օրը, ինչպես նաև գիշերը լսվել է պտղի սրտի բաբախը, սակայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ի առավոտյան, պարզվել է,  որ պտուղը մահացել է և իրականացվել է վաղաժամ ծննդաբերություն. կինը ծննդաբերել է 690 գրամ քաշով,  22սմ հասակով երեխա:

Սուրեն Վարդանյանի խոսքերով՝ կինը 1 ժամ մնացել է հսկողության տակ, չի արյունահոսել, որից հետո տեղափոխվել է պալատ և առանց որևէ պատճառների նրա մոտ սկսվել են ստամոքսի շրջանում ցավեր, օդի անբավարարություն, հրավիրվել են մասնագետներ, վիրաբույժ, արդյունքում պարզվել է, որ կնոջ մոտ պտղաջրերի էմբոլիա է զարգանում, ինչը, ըստ Վարդանյանի, չկանխատեսվող բարդություն է՝ «պտղաջրից մի կաթիլ ընկնում է արյան մեջ և զարգանում»:

Ցուցադրել ավելի
Back to top button