Հասարակություն

  Ռուսական երգի փառատոն՝ Արմավիրի մարզում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր-Արմավիրի մարզ

Ռուսական մշակույթի օրեր դպրոցներում, որտեղ աշակերտներն առանց տարիքային սահմանափակման մասնակցել  են ռուսական պոեզիայի, գրական-երաժշտական ցերեկույթներին, ռուսաց լեզվի բաց դասերին, ստեղծագործական շարադրություններ են գրել և երգել ռուսական երգեր: «Երգը՝ բարեկամության կամուրջ» խորագրով  ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնին են մասնակցել Արմավիրի մարզի շուրջ 3000 դպրոցական:

 

 

 

Արդեն երրոդ անգամ երկու տարի ընդմիջումով Հայսատանի կրթօջախներում կազմակերպվում է «Երգը բարեկամության կամուրջ» խորագրով ռուսական երգի փառատոն, որի նպատակն է խրախուսել ռուսաց լեզվի ուսուցումն ու տարածումը: Խորհրդային միության փլուզումից հետո  ռուսերենը, որպես երկրորդ մայր լեզու նահանջ ապրեց, իր տեղը զիջելով անգլերենին:  «Ռուսաց լեզուն մայրենիից հետո  պետք է դառնա առաջին օտար լեզուն»,-  այս կարծիքին է «Ռուսաստանի  հայերի միություն » համառուսաստանյան հասարակական կազմակերպության և  համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ,  «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն »  հասարակական կազմակերպության  նախագահ Վլադիմիր Աղայանը:

Ռուսաց լեզվի ուսուցման խրախուսման  լավագույն տարբերակը ռուսական մշակույթի օրերի կազմակերպումն է, որի շնորհիվ աշակերտները ստեղծագործում, կարդում և երգում են ռուսերեն լեզվով:

Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում կազմակերպվել են ռուսական մշակույթի օրեր,  գրել ստեղծագործական շարադրություններ:   «Երգը բարեկամության կամուրջ» ռուսական երգի  երրորդ փառատոնին մասնակցել են մարզի դպրոցականներն առանց տարիքային սահմանափակման: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Սարգսյանը տեղեկացրերց, որ փառատոնի մասնակիցները հանդես են եկել 5 ժանրային կատարումներով՝ ռուսական ժողովրդական,  հայրենասիրական, ռոմանս, էստրադային մանկական և հայկական երգեր ռուսերեն լեզվով,կատարողներից  52 աշակերտ մասնակցել է մարզային փուլին:

«Երգը բարեկամության կամուրջ» փառատոնի մարզային փուլի մասնակիցներին տրվեցին պատվոգրեր, իսկ նրանցից ութը կմասնակցի նաև հանրապետական փուլի համերգին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button