Միջազգային

Ռումինիայի նախագահական ընտրություններում առաջատարն է երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան առաջատար է կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով էքզիտ-պոլի տվյալներին։ Երկրորդ տեղում Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհաննեսն է։ Ինչպես սպասվում է, Պոնտան և Յոհաննեսը կհանդիպեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Ավելի վաղ հաղորդվել էր, պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից մեկը կփոխարինի ներկայիս նախագահ Տրայան Բեսեսկուին, ով իշխանության ղեկին է 2004թ. դեկտեմբերի 20-ից։ Եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չհավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը˒ այն է՝ 50% գումարած մեկ ձայն, ապա նոյեմբերի 16-ին Ռումինիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Ցուցադրել ավելի
Back to top button