Միջազգային

Մոսկվան Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացված ընտրությունները կայացած է համարել

Մոսկվան Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացված ընտրությունները կայացած է համարել: Դոնբասում ընտրված ներկայացուցիչները մանդատ են ստացել շրջաններում բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ գործնական խնդիրների լուծման համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, գրում է «Взгляд»-ը:

«Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ընտրությունները տեղի են ունեցել հիմնականում կազմակերպված, ընտրողների բարձր մասնակցությամբ: Մենք հարգում ենք Հարավ-արևելքի բնակիչների կամարտահայտումը»,- ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, «Взгляд»-ի հաղորդմամբ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Դոնբասում անցկացված ընտրությունները խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանը:

ТАСС-ի հաղորդմամբ էլ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարծում է, որ նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունները մինսկյան պայմանավորվածությունների լուրջ խախտում են: Ավելի վաղ ԱՄՆ-ն է անօրինական համարել այդ ընտրությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button