Քաղաքական

Մամեդյարով. Դեկտեմբերի սկզբին հնարավոր է հանդիպեն ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի սկզբին շվեյցարական Բազելում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպում տեղի ունենա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ Մամեդյարովը չի բացառել, որ մոտ ապագայում երկու երկրների նախագահների  նոր հանդիպման անհրաժեշտություն առաջանա: Հիշեցնենք, հայ-ադրբեջանական շփման գծում օգոստոսյան աննախադեպ լարվածությունից հետո Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են երեք անգամ: Ըստ պաշտոնական տվյալների, Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը պետք է կայանա Նյու-Յորքում՝ արդեն հաջորդ տարի:

Ցուցադրել ավելի
Back to top button