Հասարակություն

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Այսօր ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ժամը 07.30-ի դրությամբ Սյունիքի մարզում տեղում է թաց ձյուն: ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Ցուցադրել ավելի
Back to top button