Հասարակություն

Հայաստանը եւ Արցախը կներկայացվեն «World Travel Market» միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 3-6-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 5 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը:

Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը:

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով:

Մասնակցությունը առաջատար այս ցուցահանդեսին նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը եվրոպական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Ցուցադրել ավելի
Back to top button