Հասարակություն

Կարծես կատաղի պայքար ենք մղում աղջիկ երեխաների դեմ. պատգամավոր

Հասմիկ Մարտիրոսյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

Հայաստանում արու զավակ ունենալու ցանկությունը 6 անգամ գերազանցում է աղջիկների պահանջարկին:  Ինչու՞. հարցը մեկն է, պատասխանները՝ շատ: Մասնագետները նշում են, վերջինս պայմանավորված է արտագաղթով և սոցիալական վիճակով, ասել է թե երկրում ստեղծված տնտեսական դժվարություններն են պատճառը, որ բնակչությունը նախապատվությունը տալիս է արու զավակ ունենալուն,  բայց նշված պատճառներից բացի հարկավոր է ընդգծել կարծրացած մտածելակերպը, որով առաջնորդվում են հիմնակնում մարզերի բնակիչները, իսկ առկա վիճակագրական տվայլները համադրելով կարող ենք արձանագրել, որ մինչև 2060 թվականը չի ծնվելու 93 հազար ապագա մայր՝ հղիության արհեստական ընդհատման պատճառով:

Հայաստանում վերջին տարիներին ավելի շատ տղաներ են ծնվում: Տղաների հարաբերակցությունը բավական բարձր է աղջիկների նկատմամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը անհանգստացած է ու ասում է,  թե մենք կանգնելու ենք մի իրավաիճակի առաջ, երբ «մեր տղաները  չեն իմանալու, թե որտեղից են աղջիկ գտնելու ամուսնանալու համար»:  Պատգամավորը խնդիրը պայմանավորում է սելեկտիվ աբորտների մեծ թվով:

«Մենք էլ մի քանի տարի առաջ կարծում  էինք, որ տղա երեխաների աճը պայմանավորված է նրանով, որ մենք պատերազմ  ենք անցել: Սելեկտիվ աբորտների խնդիրը երբ ուսումնասիրվում  է, պարզվում է,  որ մեր երկիրը առաջնային դիրքերում է և թվում է, որ մենք կատաղի պայքար ենք մղում աղջիկ երեխաների դեմ»:

Ամեն տարի մոտ 2000 աղջիկ երեխա չի ծնվում: Այժմ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի խնդիրը օրենսդրական լրամշակումների փուլում է: Կարինե Աճեմյանը հիշեցնում է՝ եվրոպական շատ երկրներում բժիշկները չեն անդրադառնում սեռին, եւ ծնողներին միայն երեխայի առողջական վիճակի մասին տեղեկատվություն են տրամադրում:

Ցուցադրել ավելի
Back to top button