Միջազգային

Կանադական ավիացիան առաջին անգամ ԻՊ դեմ ուղղված ռազմական գործողություններին

Կանադական ավիացիան առաջին անգամ մասնակցել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ուղղված ռազմական գործողություններին, գրում է lenta.ru-ն։ Երկու կործանիչ ռումբեր են նետել իրաքյան Ֆալուջա քաղաքից ոչ հեռու գտնվող զինյալների դիրքերի վրա, ապա վերադարձել են Քուվեյթի ռազմաբազա։ Հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը, գրում է Associated Press-ը։ Ընդհանուր առմամբ, Կանադան ներգրավել է վեց կործանիչ, երկու հետախույզ-ինքնաթիռ և մեկ ինքնաթիռ-լիցքավորիչ։ Բացի այդ, առաքելությանը մասնակցում է 600 կանադացի զինծառայող։

Ցուցադրել ավելի
Back to top button