Քաղաքական

ԼՂՀ և ՀՀ պատգամավորները քննարկել են Արցախի ճանաչմանն առնչվող հարցեր

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանի և Արտակ Զաքարյանի գլխավորությամբ նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, տեղեկացնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի և Հայաստանի օրենսդիրների միջև տարբեր ձևաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը:

Կողմերը, որոնց կազմում ընդգրկված են եղել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, քննարկել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին ՀՀ պատվիրակությունների գործունեությանն ու արդյունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արցախի խորհրդարանում անցկացրել է իր արտագնա հերթական նիստը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button