Հասարակություն

Դեղերի դրոշմապիտակավորումը գնաճ չի առաջացնի, հայտարարել է առողջապահության նախարարը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Աժ-ում պաշտոնապես հերքել է տարածվող այն լուրերը, թե «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում արված փոփոխություններով նախատեսված դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը հանգեցնելու է դեղերի թանկացման: Ըստ նախարարի՝ դրոշմապիտակավորումը էական գումար չի կազմելու:

«Ամբողջ իր արժեքը կարող է լինել 2-5 դրամ համապատասխան հաշվարկների դեպքում: Անգամ տարածքը այդ պահեստներում 1 տոկոսի չափով է զբաղեցնելու այդ ամբողջ գոծրընթացի համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի մոտեցում չկա եւ եթե լինի դեղերի ոչ հիմնավորված գների բարձրացում, անշուշտ համապատասխան սուբյեկտները ենթարկվելու են համապատասխան պատասխանատվության եւ պետք է անպայման հիմնավորեն, թե ինչու է այդ դեղատեսակի բարձրացվել, փոխվել»:

Պաշտոնական տվյալների համաձայն Հայաստան մտնում է 43 միլիոն դեղ՝ 55 միլիոն սպառողին հասնելու համար: Հայաստանի դեղորայքի շուկան ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 110 միլիոն դոլար:

 

2015 թվականը հուսով եմ, որ բեկումնային կլինի առողջապահության ոլորտի համար.նախարար

 

Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր Աժ-ում պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչպես է հաշվարկվում բժշկության մատչելիությունը հատկապես թոշակառուների համար: Առողջապահության նախարարին պատգամավորները նույնիսկ թվեր հայտնեցին՝ թոշակառուների մոտ 65-70 տոկոսը անընդհատ եւ ամեն օր բժշկական ծառայություններից օգտվելու կարիք ունեն, բայց օգտվում են այդ ծառայություններից 15-16 տոկոսը: Բացի այս խնդրից առողջապահության նախարարը անդրադարձավ նաեւ մատուցվող ծառայությունների որակի եւ սահմանված գների համադրությանը:

«Ես անշուշտ կծանոթանամ թվերին եւ կարծում եմ, որ ձեզ կներկայացնենք: Բայց  միանգամից կարող եմ ասել, որ հիմնական պետպատվերի ծրագրերի ամբողջ խնդիրները նաեւ անդրադառնում են այս խոցերի խմբին: Իրատեսական գները եւ նրա ինքնարժեքի վրա հիմնված գները այսօր մեզ համար դառնում են ամենակարեւոր հարցերից մեկը առողջապահությունում: Իհարկե, գները պետք է լինեն համահունչ նրա որակին, հիմնական ստանդարտներին բժշկական: Միանշանակ կարող եմ ասել, որ 2015 թվականը հուսով եմ, որ կլինի բեկումնային առողջապահության ոլորտի համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button