Միջազգային

Ավելի քան 500 մլն դոլար Բիլ Գեյթսը կնվիրաբերի մալարիայի դեմ պայքարի համար

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն այս տարի ավելի քան 500 մլն դոլար կնվիրաբերի աշխարհի ամենաաղքատ երկրներում մալարիայի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համար։ Այդ մասին Գեյթսը հայտարարել է Նոր Օռլեանում ընթացող Արևադարձային բժշկության և հիգիենայի ամերիկյան հանրության ամենամյա նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Գեյթսը հույս է հայտնել, որ մալարիան իսպառ կվերանա այս դարի կեսերին։ Այդ նպատակին հասնելու համար նա մտադիր է նվիրաբերել տարեկան ավելի քան 200 մլն դոլար։

«Ես արդեն 59 տարեկան եմ։ Ես շատ կտխրեմ, եթե չապրեմ մինչ այն ժամանակը, երբ մալարիան կվերանա»,- նշել է Գեյթսը։

Ցուցադրել ավելի
Back to top button