Միջազգային

SpaceShip Two տիեզերանավը փորձնական թռիչքի ժամանակ կործանվել է

Կալիֆոռնիայի հարավում՝ Մոհավեի անապատում SpaceShip Two ենթաուղեծրային տիեզերանավի կործանման հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը լուրջ վնասվածքներ ստացել: Հաղորդում է newsru.com-ը՝ հղում անելով տիեզերանավը մշակող ընկերության՝ Virjin Galactic-ի տարածած հաղորդագրությանը: «Մենք սերտ համագործակցելու ենք համապատասխան մարմինների հետ, որպեսզի պարզենք վթարի պատճառը»,- նշված է հաղորդագրությունում: White Knight ինքնաթիռը, որն օդ է բարձրացրել տիեզերանավը, բարեհաջող հետ է վերադարձել: Վթարի հետևանքով երկու օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը ծանր վիրավոր է:

Space Ship Two-ն նախատեսված է ուղեծրային թռիչքներ իրականացնելու համար: Այն պետք է թռչի մոտ 100 կմ բարձրության վրա, որը տիեզերքի պայմանական սահմանն է: Տիեզերանավը կարող է օդ բարձրացնել 6 հոգու: Թռիչքի մեկ տոմսի արժեքն է 200 հազար դոլար:

Ցուցադրել ավելի
Back to top button