Միջազգային

Ֆրանսիական DCNS ընկերությունը հեռացրել է ՌԴ-ին Միստրալներ մատակարարելու համար պատասխանատուին

Ֆրանսիական DCNS նավաշինարարական կորպորացիան աշխատանքից հեռացրել է Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավեր մատակարարելու նախագծի պատասխանատու Իվ Դեստեֆանիսը: Այս մասին գրում է ֆրանսիական գործնական շրջաններին պատկանող Echo թերթը: Հեռացման պատճառն այն է, որ նա կորպորացիայի անունից Ռուսաստան հրավեր է ուղարկել մասնակցելու առաջին ուղղաթիռակրի փոխանցման արարողությանը: Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է եղել հերքել տեղեկությունը՝ ընդգծելով, որ «նավի փոխանցման համար քաղաքական պայմանները դեռ չեն ձևավորվել»:

Ցուցադրել ավելի
Back to top button