Քաշաթաղի վերաբնակեցումը շարունակվում է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը շարունակվում է: Ավելին՝ վերջին տարիներին այն, կարելի է ասել, նոր փուլ է մտել: Վերաբնակիչներին տրվող հասանելիք արտոնություններից բացի, շրջվարչակազմի աշխատակազմը լուծում է նաև վերաբնակչի զբաղվածության հարցը: «Հայք» վերլուծական կենտրոնում այսօր Քաշաթաղի վերաբնակեցման և վերաբնակիչներին տրվող արտոնությունների մասին են խոսել Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, Քաշաթաղի շրջանի սոցապ վարչության պետ Վարդան Բաղդասարյանն ու «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
Արցախի ազատագրումից ի վեր վերաբնակեցումը դարձել է առաջնային նպատակներից մեկը: Ավելի քանի 200 տարի գերության մեջ գտնված Քաշաթաղն այսօր արդեն իր դռներն է բացում հայորդիների առջև: Արցախի կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ Քաշաթաղում սկսվել է նոր կյանք՝ բավականին դրական միտումներով:
Քաշաթաղի շրջանի սոցապ վարչության պետ Վարդան Բաղդասարյանն այս առումով առանձնանում է «ծնելության և բազմազավակության խթանման մասին» 2009 թ. ստորագրված փաթեթը:
Հաշվի առնելով, որ այս ամենին զուգահեռ պետությունը վերաբնակիչներին հատկացնում է նաև բնակարան, ընձեռում աշխատանքի լայն հնարավորություններ, արդեն իսկ խոսում է ծնելության և հայրենադարձության աճի իրատեսական հեռանկերների մասին:
Իհարկե հաշվի առնելով բարենպաստ պայմանները, վերաբնակեցումը բավականին պասիվ բնույթ է կրում: 2010 թվականից բնակչության թիվն ավելացել է 3000-ով: Շատ ավելի լավ կլիներ, եթե 3 հազարի փոխարեն, թիվն աճեր 30.000-ով, նկատեց «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
Եվ իսկապես՝ արտերկրում աշխատանք փնտրելու փոխարեն, երիտասարդները կարող են աշխատանք գտնել հայրենի հողում և բավականին արտոնյալ պայմաններով: Այդ դեպքում, որն է խնդիրը, որ վերաբնակեցումը այդքան դանդաղ տեմպերով է առաջ գնում: Անտեղյակությունը, պարզաբանեց Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը:
Այսպիսով՝ Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետը բոլորին մեծ սիրով հրավիրում է Քաշաթաղ՝ ապրելու և միասին շենացնելու Արցախի ազատագրված տարածքները: