Մտավորականների արձագանքը Ռիժկովի հայտարարություններին


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Անցնող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող երկու իրադարձություն տեղի ունեցավ. 8-րդ նիստը հրավիրեց հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը, որին մասնակցում էր ՌԴ Հանրային պալատի անդամ , քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ապա կայացավ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: Հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարություններից մի քանիսը բուռն քննարկման առիթ դարձան:
«Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում, թույլ տվեք, չհամաձայնել՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսպես էր արձագանքել լրագրողի այն հարցին, թե ինչու՞ Ղրիմը կարող է հայտնվել Եվրասիական միության կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ։
Ղրիմը պատմականորեն ռուսական հող է ՝ասել էր Ռիժկովն ու Ղարաբաղի հետ համեմատությունը ոչ տեղին համարել: Նա նաև նկատել էր. «երբ Ղարաբաղի կարգավիճակը լուծվի, մենք ուրախ կլինենք այն տեսնել ԵՏՄ կազմում, բայց սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակի հարցում ու հետո նոր քննարկենք այդ հարցը»:
Հայտարարությունն այսօր վերլուծում էին մշակույթի գործիչները . կարծիքները տրամագծորեն տարբեր էին. մեծ լավատեսությունից մինչև խորը մտահոգություն: