Տնտեսական

Երեւանին ու մարզերին նույն աչքով չեն նայի, ասում են պատգամավորները

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

 

Շաբաթվա սկզբից խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա ֆինանսական կարեւորագույն փաստաթուղթը: Պարբերաբար այդ փաստաթղթում պատգամավորները հանդիպում են թե ՛ուշագրավ  թվերի, թե ՛ մոտեցումների, թե ՛ սկզբունքների: Այստեղ անարդարություն են նկատել մարզերի խնդիրներով մտահոգված պատգամավորները. պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսում է. հենց ասում են մարզեր՝ Կառավարությունից պատասխանում են, որ ֆինանսական միջոցների սղություն կա, սակայն 2015 թվականի բյուջեի նախագծով պատգամավորները պարզել են, որ քաղաքաշինական ծրագրերի համար Երեւանի մասով 2 միլիարդ դրամ է նախատեսված պետական աջակցություն 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետեւանքով բնակտարածքից զրկված բնակիչների փոխհատուցման համար:  Պատգամավորները մինչեւ դեկտեմբեր փորձելու են դիմել վարչապետին եւ հստակ փոփոխություններ մտցնել 2015 թվականի բյուջեի նախագծում:

Ցուցադրել ավելի
Back to top button