Հասարակություն

Օմբուդսմենի առաջարկով Ֆիզկուլտուրայի ինստիտուտում կմշակվեն կրթական ծրագրեր հաշմանդամություն ունեցողների համար

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները: Տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմից։ Հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողների ընդունելությունն ինստիտուտ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաև ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ և այլն: Արդյունքում, հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները: Մինչդեռ, և՛ ներպետական, և՛ միջազգային օրենսդրությունը պահանջում է բարձրագույն կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովում բոլորի համար:

Օմբուդսմենի առաջարկով ԿԳ նախարարը հանձնարարել է մշակել քննությունների այնպիսի ծրագիր և գնահատման չափանիշներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց ևս հնարավորություն կտան ընդունվել և սովորել Ֆիզկուլտուրայի ինստիտուտում:

Ցուցադրել ավելի
Back to top button