ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանի առաջին այցը Հորդանան. պատմության մեջ սա Հայաստանի երրորդ ղեկավարի այցն էր (ամփոփում)

Հռիփսիմե Առաքելյան
«Ռադիոլուր»
Ամման- Երեւան

Հոկտեմբերի 29-30- ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի պաշտոնական այցը Հորդանան։ Այցը մեկնարկեց հոկտեմբերի 29- ին Սերժ Սարգսյանի եւ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի հանդիպումով, բարձր մակարդակով բանակցություններով, որոնք եզրափակվեցին երկու երկրների միջեւ մի շարք փոխգործակցության համաձայնագրերի ստորագրմամբ։ Հորդանանի թագավորի անունից ՀՀ նախագահին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ Հայաստանի եւ Հորդանանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Հորդանան եւ հույս  հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հայ- հորդանանյան փոխշահավետ համագործակցությանը։

Նույն օրը ՀՀ նախագահը հանդիպեց Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահների, Ամմանի քաղաքապետի հետ։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանը այցելելց Հորդանան գետի ափ,հիսուս Քրստոսի մկրտության վայր:ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի  ունեցավ Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու օծման արարողությունը:  Ֆրանսահայ  բարերար Վիգեն Կարապետյանն է  հոգացել  եկեղեցու շինարարության ողջ  ծախսերը:Ուշագրավ է,որ Հորդանանի կառավարությունը քրիստոնյա 16 ազգերի հողատարածք է տրամադրել հորդանան  գետի մոտ, որպեսզի ամեն մեկն իր եկեղեցին կառուցի եւ վայրը դառնա բազմամշակույթ  քրիստոնեական մի օրրան:

Ի դեպ՝  Սերժ Սարգսյանը Տիգրան Մեծից  ու Կիլիկիան Հեթում թագավորից հետո Հայաստանի երրորդ ղեկավարն է, որ  այցելեց Հորդանան:

Ցուցադրել ավելի
Back to top button