ԿարևորՏնտեսական

Հղիների նպաստների վիճահարույց օրինագիծը կվերանայվի

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական հանձնաժողովները շարունակվում  են Բյուջե 2015-ի քննարկումները:  Դրանց  թեման այսօր սոցիալական պաշտպանության ոլորտն էր:  Նվազագույն աշխատավարձն ու միջին կենսաթոշակը 2015-ին կավելանան 5 հազարական դրամով: Կփոխի՞ այս ավելացումը աղքատության պատկերը Հայաստանումկ թե ոչ , աշխատանքի և սոցիալական հարցերի նախարը դժվարացել է կանխատեսել, փոխարենը հայտարարել է, որ առաջիկա օրերին կներկայցվի նպաստների օրինագծի նոր ՝ վերանայված տարբերակը: Ըստ Արտեմ Ասատրյանի՝ բոլոր դժգոհությունները հաշվի են առնվել:

 

 

Գործադիրը 2015թ. սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսել է   ծախսել մոտ 385  մլրդ դրամ: Սա կազմում է  բյուջեի ընդհանուր ծախսերի 29 տոկոսը, իսկ 2014-ի ցուցանիշից ավելի է   23,5 մլրդ դրամով: Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝  աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի գծով ծախսերի ավելացմամբ:

2015թ. հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձի կդառնա 55 հազար դրամ` 2014-ի  50 հազարի փոխարեն: Հունվարի 1-ից  5 հազար դրամով կավելանա  նաև միջին կենսաթոշակի չափը ՝ կազմելով  41 հազար՝  2014թ. 36 հազարի փոխարեն: Ոլորտի մյուս ցուցանիշները հիմնականում   նույնն են:

Թե որքանով այս ավելացումները կբարելավեն աղքատության ու գործազրկության ցուցանիշները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն  առայժմ  դժվարանում է կանխատեսել և հորոդորում է սպասել նոյեմբերին հրապարակվելիք թարմ տվյալներին:

«Գործազրկության վերջին տվյալները ձեռքի տակ չունեմ, բայց դրանք հասու են բոլորին, իսկ աղքատության ցուցանիշի նոր տվյալը վիճծառայությունը կհրապարակվի նոյեմբերին»:

Մինչև նոյեմբեր վիճծառայության գործող  տվյալով՝ աղքատության ցուցանիշը Հայաստանում մոտ 32, իսկ գործազրկությունը՝ 18.6 տոկոս է:

Քննարկումները բնականաբար չէին կարող շրջանցել ժամանակավոր անաշխատունակության  կամ պայմանական անվանմամբ՝ հղիների նպաստների նոր հաշվարկի հարցը: Կառավարության մշակած նախագիծն արդեն  հասցրել է շահառուների բուռն քննադատությանն արժանանլ: Մի կողմից ՝ աշխատող կանանց իրավունքների հարցն է, մյուս կողմից ՝ կոռուպցիոն ռիսկերի վտանգը:

«Շատերը չեն կարող իրենց թույլ տալ լինել արտոնյալ,  վերջին մեկ տարում  գործատուների հետ գործարքների մեջ մտնել ,  բարձր աշխատավարձեր կամ հոնորարներ ձևակերպել և  հղիության անտրամաբանական նպաստներ ստանալ»:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախարարից հետաքրքվում էր, թե  ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում պաշտպանել  իրապես աշխատող կանանց իրավունքները: Արտեմ Ասատրյանը ի պատասխան նկատեց, որ պատգամավորի նշած արտոնյալներն  իրավական խախտում իրականում թույլ չեն տալիս:  Այդ հնարավորությունը նրանց ընձեռում է  գործող օրենքը: Հենց այդ բացը լրացնելու համար է կառավարությունը օրենսդրական փոփոխության առաջարկ մտածել: Բայց այդ առաջարկն էլ, ինչպես ցույց տվեց հանրային արձագանքը, ոտնահարում է իրապես աշխատող կանանց իրավունքները:

Նախարարն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարությունն արդեն վերլուծում է հղիության նպաստի համակարգի վերաբերյալ բարձրացված  առաջարկությունները: Ըստ նրա՝  առաջիկա օրերին կներկայացվի օրինագծի վերանյված տարբերակը, այն մտահոգությամբ՝ «որ իրապես աշխատող կանանց իրավուքները չոտնահարվեն, և կոռուպցիոն ռիսկերը վերանան»:

Ցուցադրել ավելի
Back to top button