Մշակույթ

Հայտնի են «ՌեԱնիմանիա»-ի մրցանակակիրները

Նախօրեին տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրին հայտարարել է մրցանակակիրներին:

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Տղան և աշխարհը» կինոնկարը (ռեժ.՝ ԱլեԱբրեու, Բրազիլիա):

Լավագույն գեղարվեստական / նկարչական լուծում անվանակարգում «Վալենտին Պոդպոմոգովի հատուկ մրցանակ» է ստացել «Քրոնոպներ և Ֆամաներ» ֆիլմը (ռեժ՝ Խուլիո Լուդուենյա, Արգենտինա):

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» է ճանաչվել «Ընթրիք մի քանիսի համար» ժապավենը (ռեժ.՝ ՆասոսՎակալիս, Հունաստան/ԱՄՆ):

«Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «Աստվածների քաղաքը» (ռեժ.՝ Ալեքսանտրա Հետմերով Չեխիա):

«Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Պլաստիլինե այբուբեն»-ը (ռեժ.՝ Սերգեյ Մերինովի, Ռուսաստան):

«Լավագույն երաժշտական հոլովակի» համար մրցանակ է ստացել «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե՞ երբեք» ֆիլմը (ռեժ՝ ԵլենաՕրոզ, Խորվաթիա):

Հանձնվել են նաև այլ մրցանակներ:

Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել էր 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից ցուցադրվել է 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ:

Ցուցադրել ավելի
Back to top button