Քաղաքական

Հայաստան է ժամանում Եվրոպայի հարցով ՄԹ նախարարը

Նոյեմբերի 3-ին  պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին  կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունների արդյունքներկ կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսում։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ցուցադրել ավելի
Back to top button