Տնտեսական

Հայաստանը պետք է ընդլայնի գյուղարտադրությունը. ներկա ծավալները փոքր են ռուսական շուկայի համար

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեծ հեռանկար է բացվում հատկապես գյուղատնտեսության համար եւ մենք հնարավորություն ունենք մեծ արտահանումներ կազմակերպել: Ռռուսական շուկան մեզ համար նորություն չէ, տասնյակ տարիներ հատկապես գյուղատնտեսական եւ պարենային արտահանվող ապրանքների 70-75 տոկոսը արտահանվել է ՌԴ: Այժմ եւս շարունակվում է: Սակայն, պետք է ասեմ, որ մեր գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները այնքան փոքր է ռուսական շուկայի համար, որ մենք առաջնահերթ խնդիր ունենք ծավալների ավելացման առումով»,- այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ԱԺ հանձնաժողովներում 2015- ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Նախրարրը նշել է, որ այս հանգամանքից ելնելով էլ կառավարությունն աշխատանքներ է տանելու գյուղարտադրությունն ընդլայնելու համար:

Back to top button