Մշակույթ

«Ծիծեռնակը» 85 տարեկան է. ԳՄ նախագահը՝ մանկական ամսագրերի մասին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Ծիծեռնակ» մանկապատանեկան ամսագիրը նշում է հիմնադրման 85- ամյակը: Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր հավաքվել էին մանկագիրները, «Ծիծեռնակի» նախկին և ներկա խմբագիրները, ընթերցողները: «Ծիծեռնակն» այսօր էլ մեծ պահանջարկ ունի մանուկների և պատանիների շրջանում «Ռասիոլուրի» հետ զրույցում ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը։

ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանն էլ նշել է, որ միակ խնդիրը՝  ամսագիրը երեխաներին ներկայացնելն է ու դպրոցի դռները նորից մանկապատանեկան ամսագրերի առջև բացելը։ ԳՄ նախագահը մեկ անգամ չէ, որ ԿԳ նախարարի հետ քննարկել է դպրոցներում մանկապատանեկան ամսագրերի բաժանորդագրության հարցը։ Նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է լուծել այդ խնդիրը, սակայն մինչ օրս կարծես տեղաշարժ չկա: Այդուհանդերձ՝ Էդուարդ Միլիտոնյանը մեծ հույսեր ունի, որ այդ խնդիրը մի օր կլուծվի:

Ցուցադրել ավելի
Back to top button