Քաղաքական

Թուրքիայի հայազգի խորհրդականը նոր պաշտոնում առաջին հարցազրույցն է տվել

Թուրքիայի վարչապետի նորանշանակ խորհրդական Էթյեն Մահճուպյանը նոր պաշտոնում առաջին հարցազրույցն է տվել թուրքական «Աքշամ» պարբերականին:«Հայկական աշխարհը բավականին բազմազան է՝ Հայաստան, սփյուռք, Թուրիքիայի հայ համայնք: Դա Անկարայի խնդիրն ավելի դյուրին է դարձնում, բայց միաժամանակ բարձրացնում է պատասխանատվության աստիճանը», — «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ ասել է Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Անկարայի ակնկալիքներին:

«Թուրքիայի խնդիրը դյուրին է, քանի որ երկիրը չի բախվի միասնական պահանջի հետ: Պատասխանատվության մասով Անկարան ցանկության դեպքում կարող է ոչինչ չանել, սակայն դա ևս կդառնա ուշադրության առարկա, քանի որ կվկայի այն մասին, որ Թուրքիան սեփական անցյալի հետ կապված կասկածներ ունի», -ասել է Էթյեն Մահճուպյանը «Աքշամ» պարբերականին:

Ցուցադրել ավելի
Back to top button