Միջազգային

Գազային բանակցությունների արդյունքները. ժամանակավոր լուծում է գտնվել

Կիևը կսկսի վառելիք ստանալ «Գազպրոմ» ընկերությանը պարտքի առաջին մասի վճարումը կատարելուց հետո, Բրյուսելում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը` գազի հարցով Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ եռակողմ բանակցությունների արդյունքներով:

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգեն ասել է, որ Ուկրաինան կունենա ռուսական գազի դիմաց վճարման չորս աղբյուր:«Արժույթի միջազգային հիմնադրամի  ծրագիրը գումար կհատկացնի երկրի ընդհանուր կարիքները հոգալու, այդ թվում՝ գազի գումարը մարելու համար: Բացի այդ Եվրամիություն նաև քննարկում է հաջորդ տարի Ուկրաինայի համար նոր վարկային գծի բացման հնարավորությունը: Կստեղծվի նաև հատուկ ֆոնդ՝ 3 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, որից կմարվեն կապույտ վառելի դիմաց Ուկրինայի հին պարտքերը:Եվրամիություն կշարունակի նաև գումարներ հատկացնել Կիևն օգնության եվրոպական ծրագրի շրջանակներում», ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը:

Բրյուսելում երեկ ուշ երեկոյան երկարատև և բարդ բանակցություններից հետո Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքվել է ռուսական գազի մատակարարման և տարանցման մասին պայմանագիր՝ մինչև 2015 թվականի մարտ: Փաստաթղթում ավրագրված է, որ մինչև այդ ժամկետը «Գազպրոմը» Ուկրաինային գազ կվաճառի 378 դոլարով մեկ խորանարդ մետրի դիմաց:

Ցուցադրել ավելի
Back to top button