Միջազգային

Բուրկինա Ֆասոյի նախագահը հրաժարական տվեց՝ երկրում բռնկված անկարգություններից հետո

Բուրիկնա Ֆասոյի նախագահ Բլեզ Կամպաորեն հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է «Ռոյթերը»։ Կամպաորեն իր ռադիոելույpում ասել է, որ նախագահի ընտրությունները կնշանակվեն 90 օր հհտ։ Նախագահի պաշտոնանկության մասին ավելի վաղ հայտարարել էին զինվորականները։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մինչ այս հույս էր հայտնել, որ Բուրկինա Ֆասոյի իր պաշտոնակիցը «ճիշտ որոշում» կընդունի՝ անկարգություններով համակված երկրում հանգստությունը վերականգնելու համար։ «Բուրկինա 24» հեռուստակայանը հայտնում է, որ պաշտոնանկ արված նախագահը զինված ավտոշարասյան կազմում հեռացել է մայրաքաղաքից երկրի հարավում գտնվո Պո քաղաք։

Բլեզ Կամպաորեն իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման արդյունքում եւ ղեկավարել այն 27 տարի։ Այս շաբաթ մայրաքաղաղ Ուագանուգույում եւ մի շարք քաղաքներում սկսվել էին անկարգություններ, երբ խորհրդարանը օրենսդրական փոփոխություններով թույլ էր տվել արդեն նախկին նախագահին առաջադրվել 5- րդ անգամ։

Ցուցադրել ավելի
Back to top button