Հասարակություն
Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին ` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: