Միջազգային

Apple-ը պատրաստվում է Իրանում իր արտադրանքը վաճառել պատժամիջոցների թուլացման դեպքում

Ամերիկյան Apple կորպորացիան բանակցություններ է անցկացնում Իրանում մատակարարների հետ՝ արևմտյան պատժամիջոցների թուլացման դեպքում այդ երկրում իր արտադրանքի վաճառք սկսելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Apple-ի ղեկավարության տարածաշրջանային ներկայացուցիչները հանդիպել են Իրանում արտադրանքի հնարավոր դիստրիբյուտորների հետ: Կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել թերթի հրապարակումը: Թերթը հստակեցնում է, որ խոսքը դեռևս ֆիրմային խանութների ստեղծման մասին չէ: Պարբերականը նշում է, որ 77 մլն բնակչություն ունեցող Իրանը գրավիչ նոր շուկա է ընկերության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button