ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հորդանան գետի ափին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը (լրացված)

լրացված ժամը 13:15-ին

Հռիփսիմե Առաքելյան
«Ռադիոլուր»
Հորդանան, Ամման

Րոպեներ առաջ սկսվել է Հորդանանի ափին կառուցված սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Մուտքի մոտ Հորդանաի հայ համայնքի ներկայացուցիչները նախագահին դիմավորեցին աղուհացով։ Այնուհետեւ Հորդանանի հոգեւոր հովիվի առաջնորդության եւ Ազգային տեղական խորհրդի տեղական քարտուղար Ներսես Ներսեսյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը «Հրաշափառով մուտք» աղոթքի ներքո քայլեցին դեպի եկեղեցի եւ մոմ վառեցին։  Հորդանանի Հաշեմյան Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր շրջել է  Հորդանան գետի ափով՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրերով:

Նշենք, որ Երուսաղեմի հայ համայնքը, Երուսաղեմի հայոց պատրիարքության շնորհիվ, դեռեւս 2009 թվականին ձեռնամուխ էր եղել Հորդանան գետի ափին այս նոր գեղեցիկ եկեղեցու կառուցման աշխատանքներին: 2009 թ-ին տեղի էր ունեցել եկեղեցու հիմնադրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել էին նաեւ հոգեւորականներ, համայնքի բարձրաստիճան ղեկավարներ, իսկ այսօր եկեղեցին իր դռները կբացի հայ հավատավոր քրիստոնյաների առջեւ:

Այս առիթով, Հորդանան է այցելել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, նրան ուկեկցում են Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Հորդանանի հոգեւոր առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Թոփալյանը եւ այլք։

Մկրտության հանձնաժողովի տնօրենի օգնական Ռոստոմ Մղջյանը՝ սրբավայրի եւ սուրբ Կարապետ եկեղեցու մասին

Ցուցադրել ավելի
Back to top button