Հասարակություն

Պոլիտեխնիկի ռեկտորի ֆեյսբուքյան գործով՝ նոր զարգացումներ

Սոնա Հակոբյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է: Կան նաև նոր զարգացումներ: Եթե մի քանի օր առաջ համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանն ու նրա տեղակալ Վահե Կիրակոսյանը հայտարարեցին, որ իրենց աշխատասենյակում գիշերով  խուզարկություն է իրականացվել, ապա այսօր անգամ բուհի ղեկավարությունն է տեղյակ, որ խուզարկություն է կատարվել ոչ թե նրանց աշխատասենյակում, այլ՝ բնակարաններում:

Իսկ այն ինչը կատարվել է աշխատասենյակում, դա հասարակ շրջայց է անվտանգության աշխատակիցների կողմից ու ոչ միայն նշված աշխատակիցների աշխատասենյակներում, այսօր ասել է ռեկտորի պաշտոնակատարը։

Ցուցադրել ավելի
Back to top button