ՄշակույթՏեսանյութ

Ներկայացվել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակցի երգի տեսահոլովակը

«Մանկական եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արեւի մարդիկ» երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է: Պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ «սելֆի վիդեո» տարբերակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը: Տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը:

Ցուցադրել ավելի
Back to top button