Մտավոր սեփականության ոլորտում տիրող իրավիճակն՝ ըստ ՀՀ ոստիկանության վիճակագրության


Ալիսա Գևորգյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մտավոր սեփականության ոլորտում տիրող իրավիճակն՝ ըստ ՀՀ ոստիկանության վիճակագրության: Ըստ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ Արթուր Վարդերեսյանի նշված ոլորտներում արձանագրված խախտումների վերաբերյալ վերջին չորս տարիների ընթացքում բացահայտվել է 71 դեպք, որոցից 49 –ը վերաբերում են հեղինակային և հարակից իրավունքների խախտումներին , 22-ը՝ ապրանքային նշանների ապօրինի օգտագործմանը:
Ոստիկանության փոխգնդապետ Վարդերեսյանը ներկայացնում նաև վերջին 9 ամիսների վիճակագրությունը.«Նախորդ տարվա համեմեմատ ապրանքանշանների ապօրինի օգտագործման դեպքերը ավելացել են: Ոստիկանության կողմից բացահայտվել է 9 ապրանքանշանների ապօրինի օգտագործման դեպք և 5 հեղինակային և հարակից իրավունքների խախտման դեպք»:
Հիշեցնենք, որ մտավոր սեփականությունը վերաբերում է մտավոր և ստեղծագործ գործունեության արդյունքներին, ինչպիսիք են գյուտերը, գրականության և արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև առևտրային գործունեության ընթացքում օգտագործվող նշանները, անվանումները, պատկերները և արդյունաբերական նմուշները: