Հասարակություն
Մեկնարկել է «1 բացիկ 1 բնակարան»-ի երկրորդ փուլը


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Գյումրի
Գյումրիի 7 վերք եկեղեցու բարեգործական ջոկատը սեպտեմբեր ամսից նախաձեռնել է «1 բացիկ 1 բնակարան» ակցիայի երկրորդ փուլը: Համաքաղաքացիների խնդիրներով մտահոգված երիտասարդներն արդեն 2-րդ տարին է, իրենց ձեռքով պատրաստած բացիկների վաճառքից ստացած գումարով փորձում են դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի հերթական տարելիցին հերթական բնակարանն ու ապագայի հույսը կնվիրեն եւս մեկ անօթեւան ընտանիքի:
Գյումրեցի երիտասարդներն այցելել են անօթեւանների տնակները, ցուցակներ կազմել ու թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ գործի անցել: Գյումրեցի կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչները ոչ միայն գնում նաև մյուսներին են հորդորում մասնակցել ակցիային: