Տնտեսական

Հովիկ Աբրահամյանն անդրդարձել է Doing Business ամենամյա զեկույցին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրդարձել է ՀԲ` երեկ հրապարակած Doing Business ամենամյա զեկույցին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «Հարկերի վճարման բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել` զբաղեցնելով 41-րդ տեղը, այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը»: «Ուզում եմ որ բոլոր նախարարները շարունակեն մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն դրանք բարելավելու միջոցառումներ ձեռնարկեն, այլ նաև հանրությանը ներկայացնեն: Հարկ է նաև հանրությանը ներկայացնել ոչ միայն մեր գործարար միջավայրը, այլ նաև մեր արտադրողին»:

Հովիկ Աբրահամյանը որպես օրինակ հետևյալ առաջրակն է ներկայացրել` «Կարելի է բոլոր ընդունելությունների, միջոցառումների ժամանակ տեղական արտադրողնին դրսևորվելու հնարավոորւթյուն տալ, մենք ունենք շատ որակյալ արտադրողներ, հարկ է նրանց հնարավորինս աջակցել»:

Ցուցադրել ավելի
Back to top button